Մեր մասին
ՓԵՓՈ ՅԱՄ-ի պատմությունը սկսվեց մի պարզ, բայց կարևոր հարցից, որը հուզել է յուրաքանչյուր քաղցրի սիրահարի․
մենք սիրում ենք տորթ
«Արդյո՞ք հնարավոր է վայելել քաղցրը՝ առանց առողջությանը վնասելու»։
Մենք՝ լինելով քաղցրի մեծ սիրահարներ, հաճախ բախվում էինք նույն խնդրին՝ քաղցր ուտելուց հետո ծանրության զգացում կամ քաշի ավելացում։ Սակայն չենք ցանկացել հրաժարվել մեր սիրելի համերից, և հենց այդպես ծնվեց գաղափարը՝ ստեղծել քաղցրավենիք, որը կլինի միաժամանակ և՛ համեղ, և՛ առողջ։
Սկսվեց փորձարկումների երկար ու հետաքրքիր ճանապարհը։ Մենք ստեղծում էինք թխվածքներ՝
առանց շաքարի, առանց արհեստական հավելումների, բայց լիովին հարուստ համով։
Երբ համոզվեցինք, որ մեզ մոտ դա իսկապես հաջողվում է, որոշեցինք այդ համեղությունը կիսել նաև ձեզ հետ։ Այդպես ծնվեց ՓԵՓՈ ՅԱՄ բրենդը՝ մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր խմորեղեն համեղ է, առողջ և անվնաս։ 
Այսօր մենք ուրախ ենք առաջարկել թարմ և առողջ թխվածքների լայն տեսականի, որպեսզի դուք վստահ կարողանաք ասել՝
«Ես վայելում եմ քաղցրը՝ առանց ինձ վնասելու»։
Սիրով՝
PEPO YUM 



