Հանրային օֆերտա
«ՓԵՓՈՅԱՆ» ՍՊԸ-ն հանդիսանալով ինտերնետային հարթակի սպասարկող/սեփականատեր, pepoyum.com համացանցային կայքի, միջոցով առաջարկում և/կամ իրականացնում է անձանց անորոշ շրջանակին հասցեագրված ապրանքի վաճառք: Սույն օֆերտայով կարգավորվում են ապրանքների ձեռք բերման պայմանները և կարգը:
1. Оգտագործվող հիմնական հասկացություններ
1. Ընկերություն` «ՓԵՓՈՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
1.2 Հարթակ` Ընկերության կողմից սեփականության կամ այլ իրավունքի հիման վրա շահագործվող և սպասարկվող «pepoyum.com» ապրանքային նշանով ներկայացվող Էլեկտրոնային առևտրի ապահովման գործիք հանդիսացող հարթակ` pepoyum.com դոմենային անվանմամբ համացանցային կայքը և «pepoyum.com» բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում կատարել պատվեր, ներկայացնել ապրանքներ, իրականացնել վաճառք և կատարել դրա հետ կապված այլ գործառնություններ։
1.3 Ապրանք` վաճառքի համար նախատեսված և տվյալ պահին հասանելի արտադրանք և ծառայություններ, որը ներկայացված է Հարթակում:
1.4 Հաճախորդ` Ընկերության Հարթակում գրանցված կամ Հարթակի միջոցով պատվեր իրականացնելու ցանկություն հայտնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ:
1.5 Օգտատեր՝ Ընկերություն և/կամ դրա հետ համագործակցող, ինչպես նաև Հարթակի միջոցով էլեկտրոնային առևտուր իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ում կողմից առաջարկվող Ապրանքները ներկայացված են Հարթակում:
1.6 Առաքիչ՝ Հաճախորդին առաքման ծառայություններ մատուցող անձ:
1.7 Պատվեր ՝ Հաճախորդի կողմից Հարթակի կամ հեռախոսազանգի միջոցով ներկայացված պատվեր։
2. Ընդհանուր դրույթներ
2.1. Գրանցվելով սույն Հարթակում և/կամ պատվիրելով Ապրանքներ Հաճախորդն ընդունում է սույն օֆերտան և համաձայն է Ապրանքների վաճառքի պայմաններին:
2.2 Հաճախորդը համաձայնվում է իր անձնական տվյալների մշակումը Ընկերության Հարթակում հրապարակված Անձնական տվյալների մշակման քաղաքականության համաձայն իրականացնելու համար:
2.3 Հաճախորդն Ընկերության կայքում գրանցվելու, Պատվերի հայտը լրացնելու կամ հեռախոսազանգով Պատվեր գրանցելու դեպքում Ընկերությանը տրամադրում է և/կամ Օգտատերերին հասանելի է դարձնում անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության մեջ նկարագրված անձնական տվյալները:
2.4 Եթե Հաճախորդը տրամադրում է որևէ կեղծ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկություն, կամ եթե Ընկերությունը ունի հիմնավոր պատճառներ կասկածի տակ դնելու այդ տեղեկության ճշմարտացիությունը, ճշգրտությունը կամ ամբողջականությունը, ապա այն կարող է մերժել Հաճախորդի հետագա մուտքը Հարթակ և/կամ հրաժարվել Ծառայությունների մատուցումից
2.5 Հարթակում գրանցվելիս Հաճախորդն ընտրում է օգտանուն և գաղտնաբառ, որոնք խիստ գաղտնի են և ենթակա չեն փոխանցման Հաճախորդի կողմից որևէ երրորդ անձանց: Հաշիվների անվտանգությունը բարձրացնելու նպատակով Ընկերությունը խորհուրդ է տալիս այլ հարթակներում չօգտագործել նույն մուտքային տվյալները:
2.6 Եթե Հաճախորդի մուտքային տվյալները գողացվել, հրապարակվել, կորել կամ վերջինիս կողմից մոռացվել են, ապա Հաճախորդը պարտավորվում է էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով անմիջապես տեղեկացնել Ընկերությանը՝ հաշիվը արգելափակելու կամ գաղտնաբառի վերանայման նպատակով: Հաշվի արգելափակման դեպքում Հարթակից օգտվելու համար Հաճախորդը կրկին պետք է գրանցվի Հարթակում։
2.7 Եթե Հաճախորդի կողմից կցված վճարային քարտը գողացվել է և/կամ խարդախորեն օգտագործվում է երրորդ անձի կողմից, ապա Հաճախորդը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Ընկերությանը, ինչպես նաև ձեռնարկում է համապատասախան այլ միջոցներ (տեղեկացնում է քարտը սպասարկող բանկին, ոստիկանությանը):
3. Պատվերների ձևակերպան կարգը և իրականացման պայմանները
3.1 Հաճախորդը նախքան Պատվերի գրանցելը ընտրում է Ապրանքը:
3.2 Հարթակով Պատվեր գրանցելուց առաջ Հաճախորդն իր կողմից ընտրված Ապրանքը տեղադրում է զամբյուղի մեջ և մինչև Պատվերի հաստատումը կարող է փոփոխել՝ ավելացնել կամ պակասեցնել Ապրանքների տեսակը և քանակը:
3.3 Հաճախորդը Պատվերը ձևակերպելիս պարտավորվում է տրամադրել հավաստի և անհրաժեշտ տեղեկություններ` այդ թվում առաքման ճիշտ և հստակ հասցե:
3.4 Հաճախորդը Պատվերը ձևակերպելու ընթացքում ծագած խնդիրների լուծման համար կարող է կապ հաստատել ընկերության զանգերի կենտրոնի/աջակցության ծառայության հետ:
3.5 Հաճախորդն իրավունք ունի Պատվերը չեղարկել միայն Օգտատիրոջ համաձայնությամբ։
-սնունդ պատվիրելու դեպքում նախքան դրա պատրաստման գործընթացը սկսելը,
այլ Ապրանքների դեպքում՝ նախքան Առաքչի կողմից այն Օգտատիրոջից վերցնելը:
3.6 Հաճախորդը, Պատվերը գրանցելուց հետո, իրավունք ունի փոփոխել՝ ավելացնել կամ պակասեցնել Ապրանքների տեսակը և քանակը՝ միայն Օգտատիրոջ համաձայնությամբ:
3.7 Ընկերությունը Պատվերը անհրաժեշտության դեպքում անմիջապես փոխանցում է համապատասխան Օգտատիրոջը, եթե այլ բան սահմանված չէ սույն օֆերտայում: Եթե որևէ պատճառով առաքումը հնարավոր չէ կազմակերպել, ապա Ընկերությունը հնարավորինս սեղմ ժամկետներում այդ մասին տեղեկացնում է Հաճախորդին:
3.8 Պատվերը ստացվելուց հետո Ապրանքի առաքումը կազմակերպվում է Առաքչի կողմից Հարթակի միջոցով Պատվերի և Հաճախորդի վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա:
3.9 Առաքումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում, իսկ ՀՀ այլ տարածքներում` ընկերության հետ հեռախոսազանգի միջոցով նախապես համաձայնությամբ, ինչպես նաև հարթակում ներկայացված սահմանված պայմաններով։
3.10 Ապրանքը ստանալու պահին Հաճախորդը Առաքչի ներկայությամբ պարտավոր է ստուգել ստացված Ապրանքների համապատասխանությունը (տեսականի, քանակ, արտաքին փաթեթավորում, որակ և այլն)։
3.11 Եթե Հաճախորդը չի գտնվում իր կողմից նշված հասցեում, ապա Առաքիչը 10 րոպե սպասելուց հետո կարող է հեռանալ: Այս դեպքում, ինչպես նաև Հաճախորդի կողմից սխալ հասցե տրամադրելու հետևանքով առաքումը չիրականացվելու համար Հաճախորդը պարտավորվում է վճարել ինչպես տվյալ, այնպես էլ նոր հասցեով իրականցված առաքման ծառայության համար։
3.12 Հաճախորդն իրավունք ունի պահանջել թերություններով առաքված Ապրանքի վերադարձ կամ փոխարինում՝ համապատասխան ՀՀ օրենսդրության: Ապրանքը չփոխարինելու դեպքում՝ հաճախորդն իրավունք ունի ստանալ վճարված գումարը:
3.13 Օֆերտայի 3.12 կետով սահմանված պահանջները ներկայացնելու ցանկություն ունեցող Հաճախորդը պետք է կապ հաստատի Ընկերության զանգերի կենտրոնի հետ՝ ուղղորդման նպատակով։
5 Վճարումներ
5.1. Ապրանքի գինը նշված է ՀՀ դրամով և ներառում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկերը: Հաճախորդի հարմարավետության համար, Հաճախորդի ցանկությամբ, Ապրանքի գինը որպես ուղենիշ ՀՀ դրամի հետ զուգահեռաբար կարող է արտահայտվել նաև այլ արժույթով՝ հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված փոխարժեքով։
5.2. Ապրանքի համար Հաճախորդը վճարումը իրականացնում է ՀՀ դրամով անկանխիկ կամ կանխիկ եղանակով:
5.3. Ապրանքի գինը չի ներառում առաքման ծառայությունների վճարը։
5.4. Հաճախորդը առաքման ծառայությունների համար վճարում է Ապրանքների համար վճարումը կատարելու պահին։
5.5. Հաճախորդը պարտավոր է վճարել Պատվերների դիմաց ձևավորված և Հաճախորդի համար տեսանելի ամբողջ գումարը։ Առցանց եղանակով վճարելու դեպքում ամբողջ գումարը չվճարելու պարագայում Պատվերը չի հաստատվում:
5.6. Ընտրելով անկանխիկ եղանակով վճարման տարբերակը՝ Հաճախորդը հաստատում է, որ տեղյակ է և համաձայն երրորդ անձ հանդիսացող բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների հետ, և որ Ընկերության նկատմամբ վերջիններիս կողմից սահմանված պայմանների հետ կապված որևէ առարկություն և/կամ պահանջ չունի:
5.7. Պատվերի չեղարկման կամ Ապրանքի վերադարձի դեպքում Ընկերությունը կամ Ապրանքի տեսականու, քանակի կամ որակի համար պատասխանատու համապատասխան Օգտատերը պարտավորվում է վերադարձնել վճարված գումարը 15-օրյա ժամկետում:
6. Պատասխանատվություն
6.1. Կողմերը պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
6.2. Ընկերությունը պատասխանատու չէ Հաճախորդի կողմից տրամադրված տվյալների ճշտության և վավերականության համապատասխանության և դրանց պատճառով առաջացած հետևանքների համար:
7. Ֆորս Մաժոր
7.1.Կողմերն ազատվում են սույնով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պատասխանատվությունից, եթե այն առաջացել է անհաղթահարելի ուժի հետևանքով, ներառյալ բայց չսահմանափակված` հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի, պետական մարմինների գործողությունների կամ անգործությունների (մասնավորապես արժութային օպերացիաների սահամանափակումները), զինված գործողությունների հետևանքով, եթե այդ հանգամանքները ուղղակիորեն ազդել են սույն Օֆերտայի կատարման վրա: Նշված հանգամանքների վրա հասնելու դեպքում պարտավորությունների կատարումը հետաձգվում է այն ժամանակահատվածով, որի ընթացքում գործել են այդ հանգամանքները:
7.2. Կողմը, որը անկարող է կատարել պարտավորությունները ֆորս մաժորային հանգամանքի հետևանքով, պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել մյուս կողմին այն հանգամանքների ծագման և/կամ դադարման մասին, որոնք խոչընդոտում են իրականացնելու իր պարտավորությունները: Փաստերը, որոնք մատնանշում է համապատասխան կողմը իր վերը նշված ծանուցման մեջ, պետք է հաստատված լինեն իրավասու մարմնի կողմից:
8.Վեճերի լուծում
8.1. Սույն օֆերտայի շրջանակներում ծագած բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները, ներառյալ՝ դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման` կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով, իսկ դրանցում հաջողության չհասնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության իրավասու դատական ատյաններում:
8.2. Հաճախորդի կողմից Ընկերությանը կամ Օգտատերերին կամ Առաքիչներին ուղղված դիմում/բողոքները կարող են ներկայացվել.
-բանավոր կարգով՝ զանգահարելով Ընկերության զանգերի կենտրոն +37495955559 հեռախոսահամարով,
-գրավոր կարգով՝ support@pepoyum.com էլեկտրոնային հասցեին կամ Ընկերության փոստային հասցեին ուղարկելու միջոցով:
8.3. Ընկերությունն իր միջոցներով կկազմակերպի Հաճախորդի դիմում/բողոքի ուղղորդումը ճիշտ հասցեատիրոջը։
9. Եզրափակիչ դրույթներ
9.1. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ Օֆերտայում միակողմանիորեն կատարել փոփոխություններ և լրացումներ, որի մասին Հաճախորդը կծանուցվի Ընկերության կայքէջից: Տվյալ դեպքում Ընկերությունը հորդորում է Հաճախորդին մինչև Պատվեր կատարելը համոզվել, որ փոփոխություններն իր համար ընդունելի են:
9.2. Փոփոխությունները համարվում են ընդունված Փոփոխությունների կատարման պահին առկա Հաճախորդների կողմից Հարթակի միջոցով Պատվեր կատարելու պահից ։
9.3. Հաճախորդը սույնով անվերապահորեն ընդունում է, որ տարբերակների միջև հակասության դեպքում գործում է վերջին ամսաթվով հրապարակված Օֆերտան։
9.4. Ընկերությունն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ զիջել Հաճախորդի կողմից ընդունված Օֆերտայով ամրագրված իր իրավունքները կամ փոխանցել իր պարտավորություններն այլ անձի` առանց Հաճախորդի համաձայնության:
9.5. Հաճախորդն իրավունք չունի իր իրավունքները և պարտավորությունները փոխանել երրորդ անձի` առանց Ընկերության համաձայնության:
9.6. Օֆերտայի որևէ դրույթ անվավեր կամ առոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում և մնում են ուժի մեջ:
9.7. Օֆերտան կազմված է հայերեն լեզվով, սակայն կարող է թարգմանվել և հրապարակվել նաև այլ լեզուներով: Հայերենի և այլ լեզվով տարբերակների միջև հակասության դեպքում գերակա է հայերեն տարբերակը
Գաղտնիության քաղաքականություն
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1.Ընդհանուր դրույթներ
«ՓԵՓՈՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ «Ընկերություն» կամ «մենք» բոլոր հոլովաձևերով) պարտավոր է պաշտպանել և չխախտել Ձեր (Հաճախորդի) անձնական տվյալների վերաբերյալ ցանկացած տեղեկության գաղտնիությունը: Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման (այսուհետ` «Ծանուցում») մեջ նկարագրվում է անձնական տվյալների պաշտպանության՝ Ընկերության որդեգրած քաղաքականությունը և անձնական տվյալների մշակման ձևն ու կարգը: Սույն Ծանուցումը կիրառելի է Ընկերության հետ առնչվող ցանկացած կայքէջի, բջջային հավելվածի, ապրանքի, ծրագրային ապահովման կամ ծառայության համար (այսուհետ միասին` «Ծառայություններ»), եթե սույնից տարբերվող այլ ծանուցում գրավոր սահմանված չէ Ընկերության կողմից: Սույն Ծանուցումը կարող է ենթարկվել փոփոխությունների, որի մասին Դուք կծանուցվեք pepoyum.com կայքէջից կամ «pepoyum.com» hավելվածից (Այսուհետ միասին՝ «Հարթակ»): Այնուամենայնիվ, խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել Ընկերության Հարթակը, որպեսզի համոզվեք, որ փոփոխությունները Ձեզ համար ընդունելի են: Սույն Ծանուցման մեջ օգտագործվում են Ընկերության հրապարակային Օօֆերտայի հասկացությունները։
Մեր ծառայություններից օգտվելու, հարթակում գրանցվելու, և/կամ մեզ հետ պայմանագիր կնքելու պահից Դուք անվերապահորեն համաձայնվում եք սույն ծանուցմամբ սահմանված կարգով Ձեր անձնական տվյալների մշակումն, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում անձնական տվյալների հարցումն ու ստացումն իրականացնելու համար:
2. Անձնական տվյալների սուբյեկտները
Անձնական տվյալների սուբյեկտները բաժանվում են անձանց հետևյալ կատեգորիաների․
հաճախորդներ,
անհատներ, ովքեր մտադիր են օգտվել Ընկերության ծառայություններից,
ընկերության աշխատակիցներ կամ այլ ֆիզիկական անձինք, ովքեր ծառայությունների մատուցման պայմանագրային հարաբերություններ ունեն Ընկերության հետ,
թափուր պաշտոնների համար դիմորդներ (թեկնածուներ),
այլ անձինք, որոնք գրավոր կերպով ընդունել են սույն Ծանուցումը:
3. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը
Ձեր անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, Ձեզ հետ կնքվող/ված պայմանագիրը, դրա անբաժանելի մասը հանդիսացող Ընկերության հրապարակային օֆերտան կամ սույն Ծանուցումն այլ կերպ ընդունելու արդյունքում ստացված Ձեր համաձայնությունը: Իրավաբանական անձանց տվյալները մշակվում են հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ ՀՀ օրենքը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին»։
4. Մշակվող տվյալները, դրանց հավաքագրման եղանակը
Մեր Ծառայություններից օգտվելու համար Դուք ներկայացնում եք ներքոնշյալ անձնական տվյալները.
անուն, ազգանուն,
hեռախոսահամար,
առաքման հասցե,
էլեկտրոնային հասցե:
Իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝
Կոնտակտային անձի անուն, ազգանուն,
իրավաբանական անձի անվանում,
ՀՎՀՀ,
հեռախոսահամար,
էլեկտրոնային հասցե
առաքման հասցե։
Անհրաժեշտության դեպքում Ձեր համաձայնությամբ կարող են պահանջվել նաև այլ անձնական տվյալներ։ Տրամադրվող տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ, արդիական և հավաստի, որի ապահովման պատասխանատվությունը կրում եք Դուք։ Եթե Հաճախորդը տրամադրում է որևէ կեղծ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկություն, կամ եթե Ընկերությունը ունի հիմնավոր պատճառներ կասկածի տակ դնելու այդ տեղեկության ճշմարտացիությունը, ճշգրտությունը կամ ամբողջականությունը, ապա այն կարող է մերժել Հաճախորդի հետագա մուտքը Հարթակ և/կամ հրաժարվել Ծառայությունների մատուցումից։
Ընկերության կողմից կարող են հավաքագրվել և պահպանվել Հարթակ Ձձեր այցի մասին տեղեկությունները՝ օգտագործելով քուքիներ (ֆայլեր, որոնք ուղարկվում են մեր կողմից Ձձեր համակարգիչ) կամ նմանատիպ այլ տեխնոլոգիա: Բրաուզերների մեծամասնությունը թույլ է տալիս կարգավորումների միջոցով ընդունել կամ անջատել քուքիները, ինչպես նաև միացնել ծանուցում նոր քուքի ստանալու մասին և/կամ կատարել քուքիների հետ կապված այլ գործողություններ: Եթե Դդուք չեք ընդունում քուքիները, հնարավոր է, որ չկարողանաք օգտվել մեր Ծառայությունների որոշ հնարավորություններից, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս քուքիները թողնել միացված:
Ընկերության Ծառայություններից օգտվելու ընթացքում կարող է հավաքագրվել Ձձեր կողմից անուղղակիորեն տրամադրվող նաև այլ տեղեկություն, մասնավորապես․
IP հասցե,
դիտված ապրանքների ցանկը,
pepoyum.com կայք մուտքին նախորդող գործողությունների և մուտքի մասին տեղեկություն,
ժամային գոտի,
աշխարհագրական տեղորոշման տվյալներ։
Սույնով Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը Ընկերության կողմից վերոնշյալ անուղղակիորեն ձեզանից անուղղակիորեն ս ստացված վերոնշյալ տվյալների հավաքագրման և օգտագործաման համար։
Մեր Ծառայությունների բարելավման և Հաճախորդների սպասարկման մակարդակն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մենք օգտվում ենք հաճախորդների վարքագիծի վերլուծության ծառայություններից։
Ձեր անձնական տվյալները մշակվելու են սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակով։
5. Անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունները
Անձնական տվյալների մշակումն անձնական տվյալների հետ մեխանիկական և/կամ տեխնիկական միջոցներով որոշակի միջոցառումների և գործողությունների իրականացումն է, այդ թվում՝ անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում, համեմատում, համակարգում, պահպանում, փոխանցում, ուղղում, թարմացում, փոփոխում, ոչնչացում, ապանձնավորում և բլոկավորում, օգտագործում, ուսումնասիրում, սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար այլ գործողություններ:
6. Անձնական տվյալների մշակման նպատակները
Ընկերության հետ առկա իրավահարաբերությունների, Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների շրջանակներում սույն Ծանուցմամբ արտացոլված Ձեր տվյալները կարող են մշակվել ստորև նշված նպատակներով.
Ծառայությունների պատշաճ մատուցում, Հաճախորդների սպասարկման որակի բարելավում,
կնքված պայմանագրերի շրջանակներում փոխգործակցություն,
Ձեր ինքնության հաստատում (նույնականացում),
Ձեր անձնական տվյալների հավաստիության ապահովում (ստուգում, ճշգրտում կամ թարմացում),
տեղեկատվական կամ գովազդային (մարքեթինգային նպատակով) տեքստային կամ ձայնային հաղորդագրությունների ուղարկում,
Ծառայությունների կամ պարտքի վերաբերյալ ծանուցումների տրամադրում,
պարտքերի հավաքագրմանն ուղղված միջոցառումների իրականացում,
վիճակագրական տվյալների հավաքագրում և այլ հետազոտությունների իրականացում (Ընկերության կողմից օրինական ճանապարհով ստացված անձնական տվյալներն ապանձնավորվում են նշված նպատակներով մշակվելու դեպքում)
ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով:
7. Անձնական տվյալների հասանելիությունը
Դուք համաձայն եք, որ Ընկերության կողմից Ձեր վերաբերյալ անձնական տվյալները փոխանցվեն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս ստորև նշված երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում: ՀՀ տարածքից դուրս անձնական տվյալների փոխանցումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
Մենք կարող ենք տրամադրել Ձեր անձնական տվյալները (փոխանակվել անձնական տվյալներով) սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներով և միայն այդ նպատակներն արդարացնող ծավալով.
պետական տեղեկատվական համակարգի օպերատորին,
Ծառայությունների մատուցման մեջ ներգրավված կամ Ընկերության գործունեությանը վերաբերող ուսումնասիրություն անցկացնող գործընկերներին, մատակարարներին և ծառայություն մատուցողներին, այդ թվում՝ Օգտատերերին և Առաքիչներին,
երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում պարտապանների պարտավորությունների կատարման վերաբերյալ,
երրորդ անձանց, որոնք Ընկերությունից ստացել են Հաճախորդի պարտավորությունը պահանջելու կամ դատական կարգով բռնագանձելու իրավունքը,
ընկերության բաժնետերերին, դուստր և կախյալ ընկերություններին, ներկայացուցչություններին, մասնաճյուղերին,
ընկերության գործակալներին, դիլերներին, դիստրիբյուտորներին կամ այլ ծառայություն մատուցողներին, որոնք իրականացնում են Ընկերության ապրանքների կամ Ծառայությունների վաճառք կամ նմանատիպ այլ գործունեություն,
երրորդ անձանց, որոնք կարող են անձնական տվյալները (մասնավորապես հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե) օգտագործել մարքեթինգային նպատակով (որը կարող է արտահայտվել գովազդային բնույթի կարճ SMS հաղորդագրությունների/զանգերի ստացման, սոցիալական հարցումների, համացանցում, սոցիալական ցանցերում գովազդի ցուցադրման, էլեկտրանային նամակների ստացման ձևով և այլն): Սույնով բաժանորդը համաձայնվում է, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում սույն կետում նշված հաղորդագրությունների իրավական հետևանքների համար:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական մարմիններին:
8. Անձնական տվյալների պահպանման ժամկետները
Մենք պարբերաբար վերանայում ենք անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների և Ընկերության որդեգրած քաղաքականության:
Ձեր անձնական տվյալները կպահպանվեն Ընկերության ընթացակարգերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված տևողությամբ:
9. Անձնական տվյալների ոչնչացումը
Ընկերությունը մշակում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահպանման ենթակա անձնական տվյալները և սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ անձնական տվյալները՝ առավելագույնս խուսափելով դրանց կրկնակի մշակումից: Այլ անձնական տվյալները ենթակա են ոչնչացման:
10. Ձեր իրավունքները
Դուք ունեք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ:
Դուք իրավունք ունեք հետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը կամ պահանջել ջնջել Ձեր անձնական տվյալները: Սակայն այդ պարագայում, ցավոք, մենք չենք կարող շարունակել Ձեզ մատուցել Ծառայություններ կամ շարունակել ձեզ հետ առկա այլ պայմանագրային հարաբերությունները: Բացի այդ, նշենք, որ անձնական տվյալների ջնջումը իրավական պահանջների, այլ պարտականությունների և գործոնների պատճառով միշտ չէ, որ հնարավոր է։
Այնուամենայնիվ, Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մասին հետագա գովազդային բնույթի տեղեկատվություն ստանալուց` այդ մասին գրավոր կամ Ընկերության կողմից սահմանված այլ ձևով Ձեր կամահայտնությունը հասցնելու միջոցով։
Դուք իրավունք ունեք դիմել Ընկերությանը՝ Ձեր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն:
Դուք իրավունք ունեք բողոք-պահանջ ներկայացնել Ընկերությանը, եթե կարծում եք, որ Ձեր անձնական տվյալները մշակվել են խախտումներով կամ եթե համաձայն չեք Ձեր անձնական տվյալների մշակման կարգի հետ:
Դուք կարող եք բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության լիազոր մարմին։
ՀՀ-ում տվյալների պաշտպանության լիազոր մարմինն է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
11. Անվտանգության ապահովման գործող միջոցներ
Մենք կարևորում ենք Ձեր անձնական տվյալների անվտանգությունը և գործադրում ենք բոլոր ջանքերն այն ապահովելու համար:
Ընկերությունն անձնական տվյալների մշակման ընթացքում առաջնորդվում է հետևյալ պահանջներով.
նպատակների, մշակման միջոցների օրինականությունը և տվյալների արժանահավատությունը,
իրական և հայտարկված մշակման նպատակների համապատասխանությունը,
անձնական տվյալների ծավալի և բնույթի, մշակման միջոցների և նպատակների համապատասխանությունը,
մշակման նպատակների համար տվյալների բավարար լինելը, և մշակման նպատակներին հասնելու համար ավելորդ տվյալների մշակման անթույլատրելիությունը,
անձնական տվյալների հետ վարվելու օրինական և անվտանգ գործելակերպի մասին Ընկերության տվյալների պահպանման համակարգի օգտագործողների ծանուցումը,
ընկերության տվյալների պահպանման համակարգում անձնական տվյալների ճշգրտությունը, հավաստիությունը, ամբողջականությունը, հուսալիությունը և անվտանգությունը,
իր անձնական տվյալների մշակման և նման մշակման կարգի մասին տվյալների սուբյեկտին իրազեկելը, նրան այդ տվյալների ճշգրտության և ամբողջականության վրա ազդելու հնարավորության տրամադրումը,
անձնական տվյալների մշակման մշտական ներքին հսկողություն, անձնական տվյալների անվտանգությունն ապահովող գործընթացների և համակարգերի անընդհատ թարմացում:
Մշակվող անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական, տեխնիկական պաշտպանության միջոցներ՝ ՀՀ օրենսդրության, Ընկերության տեղեկատվական անվտանգության քաղաքականության պահանջների համաձայն և Ընկերության տեխնիկական հնարավորություններին համապատասխան:
Անձնական տվյալների մշակման և պաշտպանության պահանջները և կանոնները պետք է նախատեսվեն Ընկերության գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող կորպորատիվ փաստաթղթերի նախապատրաստման ժամանակ։
Մեր աշխատակիցների կողմից անընդհատ հսկվող անձնական տվյալների պահպանման համակարգը, որը բաղկացած է պարբերաբար թարմացվող տարրերից պաշտպանված է ժամանակակից անվտանգության կանոնները ապահովող ցանցային և պաշտպանիչ ցանցային երթուղիչների միջոցով։
Ձեր անձնական տվյալները հասանելի են մեր աշխատակիցներին միայն սույն Ծանուցմամբ սահմանված նպատակների իրականցման համար անհրաժեշտ չափով և ժամկետներով:
Մեր աշխատակիցները, գործընկերները և մշակվող անձնական տվյալներին մուտք գործելու իրավունք ստացած այլ անձինք ստորագրել են գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին պարտավորությունը, ինչպես նաև զգուշացվել են անձնական տվյալների մշակման ոլորտում ՀՀ գործող օրենսդրության նորմերի և պահանջների խախտման դեպքում հնարավոր կարգապահական, վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մասին:
Ձեր անձնական տվյալները պաշտպանելու նպատակով անձնական տվյալներ պարունակող տեղեկություն ստացող մեր բոլոր գործընկերների հետ կնքվող պայմանագրերը պարտադիր պարունակում են գաղտնի տեղեկատվության (այդ թվում անձնական տվյալների) բացահայտումն արգելող դրույթներ:
Ղեկավարվելով սույն պայմանների ուղղակի դրույթներով՝ դուք տեղեկացվում եք Հարթակում տեղ գտած նյութերի հեղինակային իրավունքին, մտավոր սեփականության այլ իրավունքներին և երաշխավորում եք դրանց պահպանումը.
Հարթակում հասանելի նյութերի հեղինակային իրավունքը և մտավոր սեփականության մյուս իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Հարթակն օգտագործելու թույլտվությունը
Հաճախորդը իրավունք ունի՝
Վեբ-զննարկիչով դիտել Հարթակի էջերը,
Հարթակից տեսողական և լսողական ֆայլեր հեռարձակել (օգտագործելով Հարթակի մեդիանվագարկիչը),
Օգտվել Հարթակից վեբ-զննարկիչի միջոցով:
Բացառությամբ սույն պայմանների այլ դրույթներով ուղղակիորեն թույլատրված դեպքերի՝ արգելվում է Հարթակից որևէ նյութ ներբեռնել կամ նման նյութ պահպանել համակարգչում։
Բացառությամբ սույն պայմաններով ուղղակիորեն թույլատրված դեպքերի՝ արգելվում է խմագրել կամ որևէ կերպ փոփոխել Հարթակում զետեղված նյութերից կամ տվյալներից որևէ մեկը։
Եթե նյութի նկատմամբ համապատասխան իրավունքները չեն պատկանում Հաճախորդին, ապա արգելվում է՝
վերահրապարակել Հարթակից նյութերը (այդ թվում՝ վերահրապարակելն այլ հարթակներում),
վաճառել, վարձույթով տալ կամ ենթալիցենզավորել Հարթակի նյութերը,
հանրայնորեն ցուցադրել Հարթակի նյութերը,
Հարթակի նյութերը օգտագործել առևտրային նպատակով,
Հարթակի նյութերը վերաբաշխել։
Հարթակի փոփոխություններ
Հարթակի, Հարթակի բաժինների և կամ Հարթակի ֆունկցիոնալ հասանելիությունը կասեցնելու կամ սահմանափակելու իրավունքը վերապահվում է Կատարողին։ Կատարողը կարող է, օրինակ, Հարթակի հասանելիությունը կասեցնել Հարթակի սերվերի սպասարկման և Հարթակի թարմացումների ժամանակ։ Հաճախորդը իրավունք չունի շրջանցել, անտեսել կամ փորձել շրջանցել կայքի հասանելիության հետ կապված սահմանափակումների միջոցառումները։
Հարթակի օգտագործման չարաշահումը
Արգելվում է՝
Հարթակի օգտագործել այնպիսի եղանակով կամ որևէ գործողության կատարմամբ, որը վնասում է կամ կարող է վնասել Հարթակին կամ վատթարացնել Հարթակի աշխատանքը, մատչելիությունը, հասանելիությունը, անընդհատությունը կամ անվտանգությունը,
Հարթակն օգտագործել այնպիսի եղանակով, որը ոչ իրավաչափ է, անօրինական, խարդախ կամ վնասաբեր, կամ որը կապված է որևէ ոչ իրավաչափ, անօրինական, խարդախ կամ վնասաբեր նպատակի կամ գործունեության հետ, կոտրել Հարթակը կամ այլ եղանակով միջամտություն կատարել Հարթակի աշխատանքին, առանց Ընկերության թույլտվության՝ հետազոտել, ուսումնասիրել կամ ստուգել Հարթակի խոցելիությունը,
շրջանցել Կայքի կամ դրան առնչվող վավերացման կամ անվտանգության որևէ համակարգ կամ գործընթաց,
Հարթակն օգտագործել որևէ լրտեսածրագիր, համակարգչային վիրուս, «տրոյական ձի», «ցանցային որդ», «ստեղնաշարային լրտես» կամ այլ վնասարար համակարգչային ծրագիր պարունակող (կամ դրանց առնչվող) նյութ կրկնօրինակելու, պահպանելու, ներկայացնելու, փոխանցելու, ուղարկելու, օգտագործելու, հրապարակելու կամ բաշխելու նպատակով,
Հարթակի ռեսուրսների վրա դնել ոչ ողջամիտ ծանրաբեռնվածություն (այդ թվում՝ սահմանափակել թողունակությունը, պահեստի տարողունակությունը և մշակման կարողությունը),
առանց Ընկերության թույլտվության՝ գաղտնազերծել կամ վերծանել Հարթակից կամ դեպի Հարթակի ուղարկված հաղորդագրությունները,
Հարթակում կամ Հարթակի առնչությամբ, առանց Ընկերության ուղղակի գրավոր համաձայնության, իրականացնել տվյալների կանոնավոր կամ ավտոմատ հավաքման գործողություններ (այդ թվում՝ առանց սահմանափակման՝ տվյալների դուրս բերում (data scraping), տվյալների հետազոտում (data mining), տվյալների արտահանում (data extraction) և տվյալների հավաքում (data harvesting), մուտք գործել Հարթակ կամ որևէ այլ եղանակով փոխազդել Հարթակի հետ՝ օգտագործելով ռոբոտներ, «սարդեր» կամ այլ ավտոմատացված միջոցներ` ոչ որոնման համակարգի ցուցակավորման համար,
Հարթակն օգտագործել Ընկերության կողմից տրամադրված հանրամատչելի ինտերֆեյսներից, չխախտել robots.txt ֆայլով Կայքի համար սահմանված հրահանգները, Հարթակից հավաքած տվյալներն օգտագործել ուղղակի մարքեթինգային գործունեության նպատակով (այդ թվում՝ առանց սահմանափակման՝ էլեկտրոնային փոստով մարքեթինգ, SMS մարքեթինգ, տելեմարքեթինգ և էլեկտրոնային փոստով ուղարկվող գովազդ), կատարել Կայքի բնականոն օգտագործմանը հակասող որևէ գործողություն,
կայքից հավաքած տվյալներն օգտագործել անհատների, ընկերությունների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կապ հաստատելու նպատակով:
Գրանցումը և օգտահաշիվները
Օգտահաշիվ ունենալու համար Հաճախորդը կարող է գրանցվել Հարթակում՝ լրացնելով և մուտք անելով օգտահաշվի գրանցման հայտը, ապա իրականացնել նույնականացման և հաստատման գործընթացը:
Հաճախորդը իրավունք չունի թույլ տալ այլ անձի օգտվել օգտահաշվից՝ Հարթակ մուտք գործելու նպատակով:
Հաճախորդը պետք է անմիջապես գրավոր ծանուցի Ընկերությանը, եթե նրան հայտնի է դառնում օգտահաշվի չթույլատրված օգտագործման որևէ դեպք:
Հաճախորդը կարող է օգտվել Հարթակում զետեղված ծառայությունից դասընթացը իր օգտահաշվին կցելուց 20 օրյա ժամկետում։
Հաճախորդի մուտքանվան տվյալները
Եթե Հաճախորդը գրանցվում է կայքում օգտահաշիվ ունենալու համար, ապա Հաճախորդը ինքն է ընտրում մուտքանուն և գաղտնաբառ:
Հաճախորդը իրավունք չունի օգտագործել օգտահաշիվը կամ օգտատիրոջ մուտքանունը մեկ այլ անձի փոխարեն ներկայանալու համար։
Հաճախորդը պետք է գաղտնի պահի իր գաղտնաբառը։
Հաճախորդը պետք է անմիջապես գրավոր ծանուցի Կատարողին, եթե նրան հայտնի է դարձել գաղտնաբառի բացահայտման դեպք։
Հաճախորդը պատասխանատվություն է կրում գաղտնաբառի գաղտնիության ապահովման հարցում: Թերանալու հետևանքով Կայքում կատարվող գործողությունների համար Հաճախորդը կարող է ենթարկվել պատասխանատվության այդ թերացումից բխող վնասների համար։
Օգտահաշվի չեղարկումը և կասեցումը
Ընկերությունն իրավունք ունի`
ժամանակավոր կասեցնել Հաճախորդի օգտահաշիվը,
չեղարկել Հաճախորդի օգտահաշիվը ցանկացած պահի՝ իր իսկ հայեցողությամբ՝ պայմանով, որ եթե չեղարկվում են այն ծառայությունները, որոնց համար Հաճախորդը արդեն իսկ վճարել է, և Հաճախորդը չի խախտել սույն պայմանների որևէ կետ, ապա Հաճախորդը կստանա փոխհատուցում այն ծառայությունների և այն ժամանակահատվածի համար, որոնք Հաճախորդին պետք է տրամադրեր Ընկերությունը: Հաճախորդը չեղարկման մասին նախապես գրավոր ծանուցում է Ընկերությանը:
Բաժանորդագրություններ
Հարթակի ծառայություններին բաժանորդագրվելու համար Հաճախորդը պետք է վճարի բաժանորդագրության վճար՝ օգտահաշվի գրանցման գործընթացի ժամանակ կամ Հարթակում օգտահաշիվը գրանցելուց հետո: Ընկերությունը Հաճախորդին կուղարկի պատվերը ստանալու վերաբերյալ հաստատում:
Հաճախորդը հնարավորություն կունենա նախքան պատվեր ձևակերպումը բացահայտել և ուղղել մուտքային սխալները:
Քանի դեռ Հաճախորդի օգտահաշիվն ու բաժանորդագրությունը համապատասխանում են սույն պայմաններին, Օգտատերը կօգտվի Հարթակում նշված՝ ընտրված բաժանորդագրության տեսակին համապատասխան հնարավորություններից:
Բաժանորդագրման ցանկացած տեսակի ավարտին՝ Ընկերության կողմից Հաճախորդը կստանա հիշեցումներ, որից հետո Հաճախորդը կարող է չեղարկել կամ երկարացնել բաժանորդագրության ժամանակահատվածը:
Վճարները
Կայքի ծառայությունների մասով վճարները ժամանակ առ ժամանակ կներկայացվեն կայքում:
Սույն պայմաններում կամ Կայքում նշված բոլոր սակագները ներառում են ՀՀ օրենսդրությամբ գործող հարկերը:
Կատարողը իրավունք ունի ժամանակ առ ժամանակ փոփոխել սակագները՝ Հարթակում հրապարակելով նոր սակագներ, սակայն դա չի վերաբերում ծառայությունների համար նախկինում կատարված վճարներին։
Ձեր բովանդակությունն օգտագործելու մեր իրավունքը
Ըստ սույն պայմանների՝ «Ձեր բովանդակությունը» նշանակում է բոլոր այն աշխատանքներն ու նյութերը (այդ թվում՝ առանց սահմանափակման՝ տեքստ, գծագրեր, պատկերներ, լսողական նյութեր, տեսողական նյութեր, տեսալսողական նյութեր, սցենարներ, ծրագրեր և ֆայլեր), որոնք Հաճախորդը Հարթակ է մուտքագրել պահպանման, հրապարակման, Հարթակի միջոցով մշակման կամ փոխանցման նպատակով։
Հաճախորդը Ընկերությանն է շնորհում ամբողջ աշխարհում գործող, անվերադարձելի (անհետկանչելի), հասարակ (ոչ բացառիկ), առանց ռոյալթիների վճարման արտոնագիր՝ Հաճախորդի բովանդակությունը ներկայումս գոյություն ունեցող կամ ապագայում ստեղծվելիք ցանկացած եղանակով օգտագործելու, վերարտադրելու, պահպանելու, ադապտացնելու, հրատարակելու, թարգմանելուև տարածելու համար կամ այս հարթակում կամ այս կայքի առնչությամբ (ցանկացած իրավահաջորդ կայքում կամ ցանկացած իրավահաջորդ կայքի առնչությամբ) Հաճախորդի բովանդակությունը վերարտադրելու, պահպանելու և հրատարակելու համար կամ այս հարթակում կամ այս հարթակի առնչությամբ Հաճախորդի բովանդակությունը վերարտադրելու, պահպանելու և, Հաճախորդի կողմից տրվող հատուկ համաձայնությամբ, հրատարակելու համար:
Հաճախորդը Կատարողին շնորհում է իր լիցենզավորված իրավունքները ենթալիցենզավորելու իրավունք:
Հաճախորդը Ընկերությանն շնորհում է լիցենզավորվող իրավունքների խախտման դեպքում հայց ներկայացնելու իրավունք։
Սույնով Հաճախորդը հրաժարվում է բովանդակության նկատմամբ բոլոր բարոյական իրավունքներից՝ այնքանով, որքանով դա թույլատրվում է ՀՀ օրենսդրությամբ: Հաճախորդը նաև երախշավորում և հավաստիացնում է, որ հրաժարվել է բովանդակության նկատմամբ բոլոր մյուս բարոյական իրավունքներից՝ այնքանով, որքանով դա թույլատրվում է գործող օրենքով:
Հաճախորդը կարող է խմբագրել բովանդակությունը այնքանով, որքանով դա թույլատրվում է՝ օգտագործելով Հարթակում հասանելի բովանդակության խմբագրման հնարավորությունները:
12. Համաձայնության գործողության ժամկետը
Սույն Ծանուցումը, ինչպես նաև դրա բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում Ընկերության Հարթակում հրապարակման պահից և կիրառելի են մինչև սույն Ծանուցումն ուժի մեջ մտնելը Ընկերության հետ ծագած հարաբերությունների նկատմամբ: Ծանուցման ուժի մեջ մտնելու պահից նրա նախորդ խմբագրությունները համարել ուժը կորցրած:
Սույն Ծանուցման ընդունմամբ տրված համաձայնությունը գործում է մինչև Ընկերության և Ձեր միջև առկա ցանկացած իրավահարաբերությունների դադարումը և Ընկերության նկատմամբ Ձեր ունեցած պարտավորությունների ամբողջական կատարումը։
13. Կապ մեզ հետ
Սույն Ծանուցման կամ անձնական տվյալների գաղտնիության պաշտպանության մեր քաղաքականության հետ կապված հարցեր առաջանալու դեպքում, կարող եք գրել ստորև նշված հասցեներով.
էլ. հասցե՝ support@pepoyum.com
հեռախոս՝ +374 95955559
